Artem Valter - Artsakh

preview_player
Показать описание
Song by Artem Valter - Artsakh Writer: Artem Valter
Produced, mixed and mastered by Martin Mirzoyan (A.FA)
DOP Levon Arshakyan
Video editor: Roland Sargsyan

Lyrics:
Երազով սնված մի հույս
Լույսը աչքերի մանկան
Քեզ ամեն մի փորձություն
Կդարձնի ուժեղ սակայն

Քո Ղազանչեցոց զանգերն ինձ տուն բերեն
Երբ դառնամ ես հող թող քո գրկում հանգչեմ
Քեզ կիսել ու բաժանել են
Նվիրել ու ուրացել են
Իմ սրտի ամեն մի զարկը
Թող արձագանքի Արցախ
Էս ամեն ինչը զուր չէ
Սա մեր նոր վերածննուդն է
Չի կիսում ոչ ոք քո ցավը
Դիմանում ես լուռ Արցախ

Մի ծաղկով եկած գարուն
Ու դեռ գարուններ կգան
Դու երրորդության հայոց
Մեր հաղթանակի վկան
Քո ղազանչեցոց զանգերն ինձ տուն բերեն
Երբ դառնամ ես հող թող քո գրկում հանգչեմ

Քեզ կիսել ու բաժանել են
Նվիրել ու մոռացել են
Իմ սրտի ամեն մի զարկը
Թող արձագանքի Արցախ
Այս ամեն ինչը զուր չէ
Սա մեր նոր վերածննուդն է
Չի կիսում ոչ ոք քո ցավը
Դիմանում ես լուռ Արցախ

Դու ես վահանը վերջին պայքարի
Ու դեռ նորից հաղթանակ կլինի
Դու վիրավոր բայց առյուծը անգամ
Վիրավոր պայքարում երբեք չի հանձնվի
Դու միշտ եղել ես ու միշտ կմնաս
Քեզ բուժենք ու դու կլավանաս
Վերածնվես հայ հողից ու նորից ժպտաս

Follow Artem Valter

© Artem Valter 2023
Рекомендации по теме
Комментарии
Автор

Արցախցիներ ջան, եղբայրներ ու քույրեր ջան, մենք Ձեր կողքին ենք եղել ու կլինենք միշտ։ Թեպետ ամենացավոտ զրկանքն այսօր մենակ եք կրում, բայց իմացեք մեր սրտերն ու մտքերը Ձեզ հետ են։❤️Աստված Ձեզ համբերություն թող տա, պետք է դիմանաք, ՊԵՏՔ Է🙏🏻

gohargalstyan
Автор

Արցախցիներ ջան, հպարտանում ենք Ձեզնով։❤❤❤❤❤Իմ Արցախ դու ուժեղ ես✊

MariaPetrosyanOfficialChannel
Автор

Երբեք չեմ գիտակցել Հայրենիքիս այսքան թանկ լինելը ու շատ ցավոտ է երգը լսելը, բայց հավատում եմ վերջին խոսքն Աստծունն է ու տալու է արդարի պատասխանը, դեռ սերունդները տեր կլինեն մեր հողերին Հիսուսի Զորավոր Անունով

narinehovhannisyan
Автор

Աստծո դատը իջնի բոլոր մեղավորների դուռը 🇦🇲✝

мувн-шы
Автор

100տարի էլ անցնի էլի մերն է լինելու, թող երբեք' թշնամին չուրախանա վկա է Աստված❤❤❤

haykanushkirakosyan
Автор

Իմ վիրավոր Հայաստան, իմ դավաճանված Արցախ դու էլի մերն ես, մերն ես լինելու: Աստված չի թողնի այս անարդարությունը երկար շարունակվի

anihakhnazaryan
Автор

Վայ Աստված իմ ինչքան դժվարա ապրել առանց հարազատ տան, առանց Սուրբ հողի😭😭😭💔

arminegevorgyan
Автор

Առանց փշաքաղվելու անհնար է լսել։ Սրտիս ամեն զարկի հետ ցավն ավելի է սաստկանում։
Աստված ողորմած, պահիր ու պահպանիր Հայաստան- Արցախ

AD
Автор

Տեսնես կգա մի օր երբևէ, որ կարողանանք ինքներս մեզ ներել էն ինչ որ քանդեցինք ու կորցրինք, կարողանանք երկնքին նայել ու չմեռնել ՝ տղերքի երազանքները փշրելու ու թափած արյունը դավաճանելու համար ...

Զատիկ-ւօ
Автор

Աստծո դատը իջնի բոլոր մեղավորների դուռը

мувн-шы
Автор

Իմ Արցախ❤(Ցավտ տանիմ խոսքում տամ նորից կիլանում Արցախ, սպասե🥺, իմ շեն Քոլատակ❤ ես կիլանում մի պատարել տեմ կաց😢

angelinagabrielyan
Автор

Աստված վկա ամբողջ մարմնովս դող անցավ, , , բռավո Ձայնդ անսպառ...

shushanikgijlaryan
Автор

❤ Արցախը մերնա։ Հույս ունեմ որ մի օր կվերադառնանք։ Հույս ունեմ որ Աստված մեզ կների և մենք կվերադառնանք Արցախ։❤❤❤❤❤❤

AvaMirzoyan
Автор

Հույսով եմ որ Սուրբ Տերը մեզ հետ է; մեր ազգին պաշտպանի խնդրում ենք🙏🙏🙏

МаргаритаМатевосян-уц
Автор

Շնորհակալ ենք Ձեզ Հայ Ազգ, Դուք միշտ եղել եք մեր կողքին ու գիտենք որ կլինեք...շատ շնորհակալություն Ձեզ ու կներեք որ կան մարդիք ովքեր չեն գնահատում Ձեր արածները 😢😢😢

karengrigoryan
Автор

Իմ Արցախ 🙏🏻 Սիրտս կտոր-կտոր է լինում։ Աստված պահապան ՀԱՅ ազգին։ 🇦🇲

nairagusenkova
Автор

😢 спасибо ! Эта песня и музыка Задела все нотки души которая болит за сам Арцах и жителей этих земель ! За наших Арцахцев!

marinam.pm.
Автор

Очень тяжело слушать эту песню 😢ком в горле боль на сердце

lusinedavtyan
Автор

Арцах наша боль, молюсь за тебя моя родина, мы вернёмся ОБЯЗАТЕЛЬНО!

Элеонора-фт
Автор

Անսահման տխրություն եմ զգում լսելով այս երգը 💔 անսահման կարոտ, վիշտ( կներես մեզ Արցախ ջան...

jenni