Ahsugh Havasi (1895-1978) - En qo sern e, yar Armenian song

preview_player
Показать описание
Աշուղ Հավասիի «Էն քո սերն է, յար» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝

Անուշ երգերի, սիրո վերքերի,
Խինդ ու ցավ հազար, էն քո սերն է, յա՛ր,
Վառ արև գարնան, աղբյուր կենսական,
Անգութ հոգեհան, էն քո սերն է, յա՛ր:

Սրտումս է անմար, ջահել խենթաբար,
Տանջողն անդադար, էն քո սերն է, յա՛ր:

Անուշ նեկտարիդ, երկնատիպարիդ,
Ի՞նչ ասեմ արդյոք, բո՞ւյր, թե՞ մարգարիտ,
Եդեմյան ողկույզ, մշտադալար բույս,
Սրտիս ցավ և հույս, էն քո սերն է, յա՛ր:

Քանի, յար, դու կաս, իմ լալ ու ալմաս,
Հավասուս համար էլ ի՞նչն է պակաս,
Իմ երգ ու տաղն էլ, սրտիս ծիծաղն էլ,
Ջիգյարիս խաղն էլ, էն քո սերն է, յա՛ր:
Рекомендации по теме
join shbcf.ru