Manik Grigoryan - Na mi naz ouni (Armenian song)

preview_player
Показать описание
Աշուղ Շերամի (1857-1938) «Նա մի նազ ունի» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝

Եկան գարնան անուշ օրեր,
Վարդով լցվան դաշտ ու ձորեր,
Յարս զուգվել, սեյրան կ'երթա՝
Հագած կապած ալվան շորեր:

Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի, սազ ունի,
Սազ ունի,
Չալելով սեյրան կ'երթա,
Դարձել է ջեյրան, կ'երթա:

Արտուտն էկավ, մտավ արտը,
Բլբուլն իջավ, գրկեց վարդը,
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանայ սրտիս դարդը:

Նա մի նազ ունի...

Հավքերն եկան երա՜մ, երա՜մ,
Անուն ունիմ՝ աշուղ Շերամ,
Այնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյ մ'օր վառվիմ որպես Քյարամ:
Рекомендации по теме
Комментарии
Автор

Հոյակապ մեկնաբանութիւն: Շնորհակալ եմ նաեւ ինքնատիպ կողքի նկարի :🌞

setademirdjiangulbenkian
Автор

Հոյակապ է կատարում այս երգը Մանիկ Գրիգորյանը, պրոֆեսիոնալ։ Շնորհակալություն նման հրաշք երգով կիսվելու համար։

arturharutyunyan
visit shbcf.ru