Ashugh Sheram (1857-1938) - Sarer, kaghachem (Armenian song)

preview_player
Показать описание
Աշուղ Շերամի «Սարեր, կաղաչեմ» երգն է՝ Նորայր Մնացականյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝

Սարեր, կաղաչեմ, իջե՛ք, ցածրացե՛ք,
Գնում եմ յարիս, մի ճամփա բացե՛ք,
Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կշտապի։

Ձեր փեշին թոշնած տերևի նման
Ընկած եմ վաղուց անհույս, անգյուման,
Թույլ տվեք անցնիմ, էրթամ յարիս մոտ,
Բալքի մեկ տեսնիմ՝ չմեռնիմ կարոտ։

Կարոտ, ա՜խ, կարոտ, ջիգյարս յարոտ,
Հե՜յ, ճամփես չաթին, փշոտ է, քարոտ,
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին, տարան։

Խլեցին, տարան, արևս սևացավ,
Բաժին աշխարհս վերանա դարձավ,
Ապրում եմ, համա ապրումներ չունիմ,
Էլ ուրիշ մեկին սեր-սավդա չունիմ։

Շերամ, սեգ յարիդ սիրտըն է սառել,
Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել,
Չոքել կաղաչեմ սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած յարին։
Рекомендации по теме
Комментарии
Автор

Աշուղի ամենալավ ու սիրված երգերից է , որի կատարումը նույնպես լավագույն իրգչի կողմից, Նորայր Մնացականյան , որը մեր երգարվեստի կառկառեուն դեմքն է եղել:Աստված նրանց երկուսի հոգիները միշտ լույսերի մեջ պահի :🙏🙏🙏🙏❤❤🌺🌺🌹🌹🌸🌸💖💖💐💐💝💝

anahitkojoyan
Автор

Այ սա լրիվ ուրիշ որակ է։ Նորայր Մնացականյանի թավշյա ձայնը ականջ է շոյում, կատարումը անկրկնելի է։Մեր ժամանակների լավագույն երգիչներից մեկը։

rimavardanyan
Автор

Այդ տարիներին Արամ Մերանգուլյանի ամսամբլի երաժիշտներն էլ էին շատ հզոր, եթե 1978֊ից առաջ այս երգի ձայնագրությունը լսեք, ապա Վաչե Հովսեփյանի դուդուկի մեղմ մի հնարքը նկատելի կլինի թե ինչպես էլ ավելի արժեքավոր է դարձնում այս երգի կատարումը Նորայր Մնացականյանի կատարմամբ։

КамоК-ъп
Автор

Ոչ ոք չի երգել այս երգը Նորայր Մնացականյանի պես նա միակն էր թող նրա հոգին միշտ լույսերը մեջ լինի իսկական հայ մարդ Մեծատառով😢🙏👑👈🌹🕊💎🕊

Тати-еч
Автор

Ջան ձայնիտ մեռնեմ Մնացականյան, գնացին մեր լավ երգիչները. 😢😢😢😢😢

ГаянэМихитарова
Автор

Չկա մեկը ով այս երգը կարողանա կատարել գոնե հավասար Նորայր Մնացականյանին։ Անկրկնելի Նորայր Մնացականյան։

argintarmwrestler
Автор

Հերս ու մերս շատ էին սիրում էս երգը, մտովի գնացի 40-45 տարի հետ, հոզվեցի, մեր սերունդը էս հնչյունների տակ է մեծացել

smboyesayan
Автор

Классика армянской советской песни. Бесподобно исполнено!

nsfxhgnt
Автор

Երգ, որի հնչյունների տակ, մեծացել ու մինչ հիմա լսում, սիրելի երգչի կատարմամբ։ Նրա յուրաքանչյուր երգ կատարվում էր գրագետ, մաքուր, ուներ հաճելի թավշյա ձայն, այն ժամանակվա երգիչների շարժումներն այնքան չափավոր, առանց որեէ ավելորդ շարժում, ինչքան ենք կարոտում ու մինչ հիշում նրանց ու նրանց կատարումներն, քանի որ հիմա շատ քիչ կամաքուր ու գրագետ կատարումներ, ինչպես նաեվ շարժումներն

ВагинакМаргарян
Автор

Աննկարագրելի և հուզիչ ձայն ով նմանը չունի

caxiksahakyan
Автор

Ձայնդ անսպառ, սիրելի երգիչ:Հիշատակդ վառ, հոգի փառավորող երգ ու կատարում է:

OfeliPargev
Автор

Нораир ко ергрнь манкутюиц ем лсел ев партацэль ес эл кахачем лсель ко ергэр❤❤❤

КнарикКазарян-чй
Автор

Ա պրել ես, ապրում եսու պիտի ապրես ողջ ազգի սրտում։անմահ `քո երգը հայի հոգում ու սրտում։❤

ArmineXandilyan
Автор

Inqnatip katarum ev bardz artistik motetsum! Izur che, vor metzn banastextz Avetiq Isahakyan@ hrchakel e Norayr Mnatsakanyanin vorpes Hayastani "tavshya dzayn" !!!!
Ays ergov na kartzes ir hogu zruytsn e anum mer vogexen sareri het🌿🌺
Sa sovorakan ergi katarum che, sa avelin e qan lok katarum ...

LilitG-umtl
Автор

Երջանկահիշատակ Նորայր Մնացականյան ։ Չկա քեզի նման այլևս։

ruzannakarapetyan
Автор

Прекрасная песня и музыка .Низкий поклон любимый певец 😢❤

ГульнараМноян-зс
Автор

Մեր հայրերի երգը, մեզ կփրկեն մեր հիշողությունները, հնի մաքուր սերը, հարգանքը, սա կյանք է,

susannanikoyan
Автор

арашк ергич анкркнели. дзайнов аранц узмунк анаравор че лсел🙏🙏🙏🙏❤️❤️🥰

ЕміліяАкопян-уч
Автор

Армяне, ВЫ что, спите, должно было миллионые просмотри ....а всего ничего, проснитесь

davidavoyan
Автор

Карелие асел вор Азгаин Герос❤!!! Огине еркум, у бужум Мардканц..., Чек морацви, дер кишенк кани ка Ай Азгн, Сирели Норайр Мнацаканян❤❤❤!!! Шноракаленк вор ехелек мер кйанкум..., 🕊🙏🙏🙏💖💜💝

АрутюнянМаргарита-сщ
welcome to shbcf.ru